Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ մահացողներ, քան ծնվողներ. Հայաստանի ժողովրդագրական պատկերը

Հունվար 16,2012 14:57

«Մի կարճ ժամանակ արձանագրվեց ծնելիության մակարդակի աճ, որը շատերի՝ անկախ մասնագետների մոտ բարեհոգի տրամադրություններ առաջացրեց այն իմաստով, որ մենք հաղթահարում ենք ծնելիության երեւույթում նկատվող բացասական միտումները, եւ ամեն ինչ ավելի լավ կլինի մոտ ապագայում: Դժբախտաբար, անցյալ տարվա տվյալները վկայեցին, որ դա ժամանակավոր երեւույթ էր՝ պայմանավորված դեմոգրաֆիկ ալիքի հետ: Անցյալ տարի արդեն արձանագրվեց ծնելիության բացարձակ թվի նվազում: Դա լինելու է տեւական եւ հարաճուն երեւույթ: Հեռու չէ այն օրը, երբ մեզ մոտ ծնվածների բացարձակ թիվը կսկսի ավելի քիչ լինել, քան մահացողների բացարձակ թիվը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Ըստ նրա, Հայաստանի համար էլ հեռու չէ այն օրը, երբ մահացողների թիվն էապես ավելին կլինի, քան ծնվածներինը, մի բան որ գոյություն ունի վերջին տասը տարիների ընթացքում՝ Ռուսաստանում:

Ժողովրդագրի փոխանցմամբ, մտահոգիչ է պատկերը նաեւ ամուսնությունների եւ ամուսնալուծությունների առումով: Ըստ Ռ. Եգանյանի, ամուսնությունների  թիվը 90-ական թվականների ընթացքում երկուսից ավելի անգամ նվազելուց հետո այսօր կայունացել է կամ ավելի դանդաղ է նվազում: «Հետաքրքիրն այն է, որ մեր պաշտոնյաները շատ սիրում են այդ երեւույթի մասին խոսել՝ ե’ւ սոցապ նախարարությունը ե’ւ առողջապահության նախարարությունն իրենց մեծ ներդրումն են համարում, տարբեր գնահատականներ են բերում, թե իրենց միջոցառումների հաշվին քանի ծնունդ է կայացել եւ այլն, բայց իրավիճակի փոփոխության համար դրանք լուրջ ներդրում չեն կարող ունենալ»,- ասաց նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031