Եթե ողջ օրն անցկացնում եք համակարգչի առջեւ, երեկոյան աչքերը կհոգնեն այնքան, որ ոչ հեռուստացույց նայել կլինի, ոչ գիրք կարդալ: Ինչպե՞ս կարելի է օգնել նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ: Եթե օրվա ընթացքում կատարեք ոչ բարդ մի քանի վարժություններ՝ աչքերի հոգնածությունը նկատելիորեն կպակասի:
Առաջին հերթին՝ աշխատանքի ընթացքում պետք է պարբերաբար հաճախ թարթել՝ այսպիսով խոնավեցնելով աչքերը:
Երկրորդը՝ պետք է ընդմիջումներ անել; Համակարգչի առջեւ մեկ ժամ անցկացնելուց հետո՝ անպայման 5-10 րոպե ընդմիջում արեք:
Նաեւ փորձեք վարժություններ անել աչքերի համար: Եթե հնարավորություն չկա հեռանալ համակարգչի առջեւից՝ կարելի է դրանք անել աշխատանքային սեղանի առջեւ:
1. Ամուր սեղմեք աչքերը 3-5 վայրկյանով, իսկ հետո լայն բացեք եւս 3-5 վայրկյան: Կրկնեք 6-8 անգամ: Այս վարժությունն ամրացնում է աչքերի մկանները, բարելավվում արյան շրջանառությունը:
2 Ձեռքի մեծ մատը դրեք աչքերից 25-30 սմ հեռավորության վրա: Երկու աչքերով նայեք մատի ծայրին 3-5 վայրկյանի ընթացքում, փակեք մի աչքը 3-5 վայրկյանով, հետո նորից նայեք երկու աչքերով, փակեք մյուս աչքը: Կրկնեք 10 անգամ: Վարժությունն ամրացնում է աչքերի մկանները:
3. Մատների ծայրերը դրեք քունքերին, մեղմորեն սեղմելով դրանք: Արագորեն թարթեք 10 անգամ, հետո բացեք աչքերը եւ հանգստացեք: Կրկնեք 3 անգամ: Վարժությունը վերացնում է հոգնածությունը:
4. Աչքերով 4-5 պտույտ արեք ժամացույցի սլաքի ու նաեւ հակառակ ուղղությամբ:
Մկանները թուլացնելու եւ աչքերը հանգստացնելու համար կատարեք վարժություն, որը երբեմն անվանվում է «նշան ապակուն». պատուհանի ապակուն աչքերի բարձրության վրա փակցրեք կլոր նշան՝ 1 սմ պարագծով: Նշանը կարող է լինել ցանկացած գույնի՝ միայն պետք է լավ տեսանելի լինի: Մոտեցեք մոտ 10 սմ պատուհանին եւ մի քանի վայրկյան նայեք հեռուն, իսկ հետո մի քանի վայրկյան նայեք նշանին: Հետո նորից նայեք հեռուն, ու հետո նորից նշանին: Կրկնեք 8-10 անգամ:
Ըստ IT trend.am-ի