Հունվարի 16-ին եւ 17-ին դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը առավոտյան Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի մարտի 1-ի զոհերի հարազատներին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:
Այս հանդիպումից հետո համազեկուցողը հանդիպելու է ՀՀ գլխավոր դատախազին: Ջոն Պրեսկոտը հարմար է գտել դատախազին լսելուց առաջ լսել զոհերի հարազատների հնարավոր բողոքները եւ դրանք փոխանցել դատախազին:
Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ սա շատ հարմար տարբերակ է, իրենք պատրաստվում են իրենց բողոքները համակարգել, ի մի բերել եւ հանդիպել Ջոն Պրեսկոտին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողի Հայաստան այցի օրակարգում նախապես նախատեսված չէր այս հանդիպումը:
Կարդացեք նաև
Նարիա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ