ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ահավոր նյարդայնացնում է նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը, երբ «մեր ու ձեր կուսակցություն են անում»:
«Ի՞նչ է նշանակում ձեր. բա որ մենք Չինաստան լինեինք՝ 1,5 միլիարդ, պատկերացնո՞ւմ ես ինչքան իրար թշնամի կլինեինք: Ինչո՞ւ չենք ուզում համախմբվենք, իրար սիրենք: Ես հարգում եմ ե՛ւ հանրապետականի, ե՛ւ ՀԱԿ-ի լավ տղերքին. ոնց կարելի է խելքերին չգնահատել, ինչ է թե իմ կուսակցությունից չե՞ն»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ