Լուսանկարում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է: Լուսանկարը վերցրված է մարզպետարանի պաշտոնական կայքից: Նկարից երեւում է, որ հանրապետական մարզպետի կուսակցական կրծքանշանը պիջակի աջ հատվածում է: Մինչդեռ հայ հանրապետականները (եւ ոչ միայն նրանք) այսօրինակ կրծքանշանը կրում են պիջակի ձախ կողմում:
Այսօր էլ պիջակի ձախ մասում հանրապետականի կրծքանշան ունեն ՀՀ վարչապետը, շատ նախարարներ, պատգամավորներ: Մինչ նախագահ դառնալը նման նշան էլի ձախ կողմում կրում էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Ուրեմն կամ Աշոտ Ղահրամանյանը «սխալ» հանրապետական է, կամ մարզպետարանի կայքում նրա նկարը սեփական առանցքի շուրջ 180 աստիճանով պտտած է:
Մարզպետի համար լավ է, որ պտույտի համար ընտրվել է ուղղահայաց եւ ոչ հորիզոնական առանցքը: Թե չէ կայքում մարզպետը կլիներ որ թե «շուռ տված» այլ՝ թարս՝ գլխիվայր:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. Երբ Aravot.am-ում գրեցինք, որ Սյունիքի մարզպետարանի կայքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կենսագրականի 1976-1996 հատվածը ներկայացված չէ, մեկ օր անց սխալը ուղղվեց ու բացը լրացվեց: