«Մենք մենակ մի խելացի բնապահպանության նախարար ենք ունեցել՝ Կարինե Դանիելյանը, էն էլ չդիմացավ, թե հանեցին, չեմ էլ հիշում: Մնացածը սաղ սիրողներ են՝ բնության հետ կապ չունեցող մարդիկ», -Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը:
Նրա խոսքերով՝ «Այսօրվա դրությամբ, ամեն ինչ առ ու ծախի է վերածվել: Ո՞նց են վարվում մեր Թեղուտի հետ: Իրանք կտրում են էն ճյուղը, որի վրա նստած ենք: Եթե մենակ իրենց ճյուղը լիներ, ջհանդամ՝ ժողովուրդը համ էլ կեղտից կազատվեր: Բայց էդ ճյուղի վրա նաեւ ժողովուրդն է նստած»:
Պարոն Հախվերդյանը կարծում է՝ Հայաստանի պատերազմը դեռ շարունակվում է. «Ու շարունակվում է ներքին թուրքի դեմ, ու այս պատերազմում պարտվում ենք ու հենց մեր ազգի չակերտյալ լիդերների կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ