Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կվերացվե՞ն հրդեհի համար նպաստավոր պայմանները

Հունվար 16,2012 11:25

Հունվարի 13-ին երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Նոր Նորք համայնքի Գալշոյան թիվ 12 շենքի այն հատվածում, որտեղ տեղակայված են օդամղիչ խողովակները՝ բռնկվել էր հրդեհ։

Նորքի  5-րդ զանգվածի վերոնշյալ շենքում հրդեհի այս դեպքն առաջինը չէ ու միշտ հրդեհի պատճառն առաջին հերթին շենքի բնակիչների անփութությունն ու անտարբերությունն  են, որոնցից ոմանք իրենց բնակարանի ոչ պետքական իրերը  պատերին առաջացած անցքերից (մի քանի տեղ  քանդվել կամ քանդել-հանել են շարած քարերը), սովորության համաձայն՝ նետում են հենց այդտեղ՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հրդեհի բռնկման համար։

Ինչպես նախորդ, այս դեպքում եւս հրդեհի առաջացման պատճառը երեւի թե ինչ-որ մեկի վառած ծխախոտն էր:

Լավ է, որ շենքում կան նաեւ բարեխիղճ բնակիչներ, որոնց  ու նաեւ դեպքի վայր հասած հրշեջ ծառայության աշխատակիցների շնորհիվ մարվեց հրդեհը: Այս անգամ էլ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց Գալշոյան 12 բազմահարկ շենքի բնակիչների համար, սակայն հարց է ծագում, եթե հրդեհը բռնկվեր ոչ թե երեկոյան ժամը 8-ը սահմաններում, այլ գիշերվա ժամերին, երբ բնակիչները քնած են՝հնարավոր կլինե՞ր արագ կողմնորոշվել եւ մարել այն:

Կարծում ենք՝ համատիրությունն էլ այստեղ իր մեղքի բաժինն ունի. եթե բնակիչներից պարտաճանաչորեն գումար են գանձում՝ թող բարի լինեն ու վերացնեն շենքի պատերին առաջացած անցքերը:

Արտյոմ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031