Սյունիքի մարզի 4 համայնքում փետրվարի 12-ին անցկացվելու են ՏԻՄ հերթական ընտրություններ: Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ, Կապանի տարածաշրջանի Արծվանիկ եւ Վարդավանք գյուղերում գյուղապետի եւ համայնքի ավագանու ընտրություններ են, իսկ Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում՝ միայն համայնքի ավագանու:
Ուշագրավ է, որ գյուղապետ ընտրող երեք գյուղերում էլ առաջադրվել են գործող գյուղապետերը, բոլորն էլ՝ ՀՀԿ-ական եւ մեկական թեկնածու, բոլորն էլ՝ անկուսակցական:
Գորիսի Խնձորեսկում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի աշխատակից Վարդան Գալստյանն են դուրս եկել ընտրապայքարի:
Արծվանիկում ՀՀԿ-ական գյուղապետ Անուշավան Հարությունյանը կմրցակցի գյուղի գրադարանավարուհի Անուշ Ստեփանյանի հետ:
Կարդացեք նաև
Վարդավանքում հանրապետական գյուղապետ Գարեգին Կոստանդյանի մրցակիցը անկուսակցական Լաուրա Համբարձումյանն է:
Համայնքների ավագանիների ընտրություններում կանանց ակտիվ չեն. Առաջադրված 26 թեկնածուներից միայն 3-ն է կին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ