Կիրակի օրը Հոլիվուդում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։
Գլխավոր «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ֆիլմը՝ ճանաչվելով որպես տարվա լավագույն ֆիլմ։
Լավագույն մյուզիքլ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը, որը պատմում է 1920-ականների Հոլիվուդի մասին։ Ֆիլմը յուրահատուկ է, քանի որ դերասանները չեն խոսում, ինչպես 20-ականների ֆիլմերում։ Ավելին, այն սեւուսպիտակ է։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթանակ է տարել իրանական «Ապահարզան» ֆիլմը։ Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի այս ֆիլմը անցած տարի բարձր գնահատականի էր արժանացել նաեւ բեռլինյան փառատոնում՝ արժանանալով «Ոսկե արջ» մրցանակի։
«Ազատություն» ռադիոկայան