ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 9:18-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին (Սելիմի լեռնանցք) 10-րդ կմ-ում ձնաբքի պատճառով տեղի է ունեցել ավտոմեքենաների խցանում եւ անհրաժեշտ է փրկարարների միջամտությունըը: Փրկարարները արդեն դուրս են եկել դեպի Սելիմ, մանրամասները՝ քիչ ուշ:
Իսկ ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, այս առավոտ հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են գիշերվա սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը:
Ճանապարհները մաքրվում են: