Մինչ տրանսֆերային պատուհանի օրերին ֆուտբոլասերները նախապատրաստվում էին նոր մրցաշրջանի վերսկսմանը, իսկ ֆուտբոլիստների մեծամասնությունը հավաքներում էր կամ կարճատեւ արձակուրդում, Իտալիայի առաջնության «Վիբոնեզե» սիրողական ակումբի 20-ամյա պաշտպան Մայկոն Օլիվան որոշել էր հարկադիր պարապուրդը հենց այնպես չանցկացնել: Նա դիմակավորված եւ դանակի սպառնալիքով մեկ օրում երեք բենզալցակայան է թալանել՝ ընդհանուր առմամբ յուրացնելով 1000 եվրո: Ոստիկանությունը ֆուտբոլիստին ձերբակալել է եւ, իհարկե, կողոպտիչը կհայտնվի ճաղերի ետեւում: Սակայն բանտից դուրս գալով՝ Մայկոնը ստիպված է լինելու ակումբակիցներին համոզել, որ վերադաստիարակվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ