Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում նույնպես հետևում են Թեղուտ տանող արշավին

Հունվար 15,2012 23:43

«Բնապահպան ընկերներ արշավելու ենք եկել, Վալեքս մալեքս չգիտենք, մեր Թեղուտը ետ կուզենք», «Կեղծ բնապահպաններ հեռու Թեղուտից»… այս և նման այլ կարգախոսներով այսօր` հունվարի 15 – ին, 200-ից ավելի բնապահպան – ակտիվիստներ արշավ էին կազմակերպել` դեպի Թեղուտ: Արշավախմբին էին միացել նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, ինչպես նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը: Բոլոր լրատվական կայքերը հետևում էին արշավախմբի քայլերին ու ամեն պահի տեղեկացնում այդ մասին: Թեղուտի պաշտպանության խմբի արշավ – ակցիան օնլայն հեռարձակում էին նաև մի շարք լրատվական կայքեր: Ակտիվ էին նաև ֆեյսբուքցիները, հատկապես թեղուտցի ակտիվիստները: Ֆեյսբուքյան «Save Teghut Forest» խմբում պարբերաբար արշավի մասին վերջին նորություններն էին հայտնում Սիրան Գրբոյանը, Սեդա Գրիգորյանը և ուրիշներ: Ըստ Հայկ Բարսեղյանի` խմբում թողած գրառման, ուղիղ հեռարձակմանը միացել է մոտավորապես 1500 մարդ: Վերջին գրառումներից էր henaran.am. –ի նյութը, ըստ որի` «Ճանաչողական այցով Թեղուտի անտառ մեկնած մոտ 300 հայ բնապահպան ակտիվիստները հանդիպել են  թեղուտցիների դիմադրությանը: Թեղուտցիներն ու հանքավայրը շահագործող “Վալեքս գրուպի” աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին ասել են,  որ իրենք գիտեն իրենց իրավունքներն ու նրանց “փրկիչներ” պետք չեն»: Ինչպես երևում է Սեդա Գրիգորյանի պատի գրառումներից, նա նույնպես անհանգստությամբ հետևում է արշավախմբին` չմոռանալով կապ հաստատել խմբի անդամների հետ և հրապարակել վերջին նորությունները: Ժամեր առաջ էլ նրա ֆեյսբուքյան պատին հայտնվել էր հետևյալ գրառումը` «աաաաաաաաաաաա էս արդեն վտանգավոր ա……. Վալեքսը տեղի բնակիչներին հանել ա ակտիվիստների դեմ!!!!!!!!!!!»: «Save Teghut Forest» խմբում գրառումների թիվը հետզհետե ավելանում է:

                                                                                                   Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031