Այսօր` հունվարի 15-ին,ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում` Լոռու մարզպետարանի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 79 UP 999 համարանիշի և «Աուդի» մակնիշի 24 ՍՍ 239 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի վայրից Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել «Աուդի»-ի ուղևոր 22-ամյա Դավիթ Խաչատրյանը: «Մերսեդես»-ը վարել է 33-ամյա Արկադի Սահակյանը, իսկ «Աուդի»-ն` 23-ամյա Խաչատուր Էմիրզանյանը:
Կարդացեք նաև
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Երիցյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ: