Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի հարկային ոստիկանապետը չի խնայել անգամ նկարիչներին

Հունվար 15,2012 17:42

Aravot.am-ին հասած տեղեկություններով, օրերս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, համակարգը խայտառակելու պատճառաբանությամբ,  պաշտոնազրկել է Արթիկի հարկային ոստիկանության պետ Նահապետ Նահապետյանին: Վերջինս, ըստ արթիկցիների, երկար տարիներ զբաղեցրել է  Արթիկի հարկային պետի պաշտոնը, Գյումրու նախկին հարկային պետ Լիդա Նանյանի օրոք էլ աշխատել է  նաև այս քաղաքում որպես բաժնի պետ, սակայն նրան աշխատանքից ազատել են: Վերջինս մեծ ջանքեր է գործադրել նորից համակարգ վերադառնալու համար ու նրան հաջողվել է մի քանի ամսով զբաղեցնել Արթիկի հարկային  ոստիկանապետի պաշտոնը:

Այս ընթացքում գործարարներին անհարկի նեղացնելու համար բազմաթիվ բողոքներ են հղվել նրա դեմ, սակայն ամենացնցողը եղել է անհատ նկարիչների բողոքը, ովքեր նամակ են գրել երկրի նախագահին`զարմանալով, թե ով է տեսել ստեղծագործող մարդու հետևից այդպես ընկնեն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊԵԿ նախագահն իր մոտ է  կանչել 43-ամյա  Նահապետ Նահապետյանին, մի լավ շշպռել համակարգը խայտառակելու համար ու հարկադրել է ազատման դիմում գրել: Նահապետ Նահապետյանը թեև այլևս աշխատանքի չի ներկայանում, ավելին, նա Արթիկում չէ, բնակարան ունի նաև մայրաքաղաքում ու տեղափոխվել է այնտեղ, այդուհանդերձ, մեր տեղեկություններով, նրա դիմումը դեռևս մակագրված չէ: Այս թեմայի շուրջ առաջիկայում կփորձենք ստանալ  ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանումը,  թեև ցանկալի է, որ  մեր հրապարակմանը արձագանքի նաև Նահապետ Նահապետյանը, որի պաշտոնազրկման մասին լսելուն պես, արթիկցի խանութատերերից ամեն մեկը կասկածում է, թե պատճառը իր բողոքն է  եղել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031