Այսօր` հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես -aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138/5 կմ-ում իրար են բախվել «Օպել» մակնիշի 26 ԼՏ 332 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 909 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Վայքի հիվանդանոց են տեղափոխվել «Օպել»-ի վարորդ, 43-ամյա Արայիկ Ստեփանյանը, «ՎԱԶ 2121»-ի վարորդ 39-ամյա Վահե Ավագյանը, «Օպել»-ի ուղևորներ 59-ամյա Վալերի Մարգարյանը և 29-ամյա Սևադա Ղուկասյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Ժիրայր Հովհաննիսյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վայքի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև