Երեկ` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Մուշեղ կաթողիկոս փողոցում 25-ամյա Ռուստամ Սարգսյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի 27 ՍՏ 719 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ալափարս գյուղի բնակիչ 57-ամյա Վռամ Կակոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 15 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորներ 40-ամյա Նվեր Ղամբարյանը, 25-ամյա Արմինե Կակոյանը և 23-ամյա Արամ Մարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ: