Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին առեւանգած կրիմինալին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Հունվար 15,2012 16:20

Արթիկում 25-ամյա ոստիկանի հետ «ռազբորկաներ» ստեղծած, քրեական հեղինակություն համարվող գետափցի Անուշավան Բաղդասարյանին երեկ  Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից պատգարակով տեղափոխեցին մայրաքաղաքի` կրկեսի մոտ գտնվող կալանավորների հիվանդանոց: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անուշավանը իր գետափցի ընկերների հետ միասին գողացել էր  ծառայության մեջ գտնվող արթիկցի ոստիկան Լուկաշ Մինասյանին /լուսանկարում/`գցել էր ավտոմեքենան, տարել ծանոթի սրճարան ու նրանից պատիվ էր պահանջել իր խաբված եղբոր համար: Ոստիկանի եղբայրը, ով գտնվում է Ռուսաստանում, աշխատեցրել ու խաբել էր քրեական հեղինակության եղբորը:

Ոստիկանն էլ, դիմելով ինքնապաշտպանության, կրակել էր Անուշավանի ոտքերին, որի պատճառով էլ վերջինս չի կարողանում քայլել: Ինչպես հայտնի, է այս գործը քննվում է ՀՔԾ-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ,  նպատակահարմար են գտել ձերբակալել միայն կրիմինալի պարագլխին` Անուշավանին, իսկ նրա շրջապատին` ոստիկանին առևանգած երկու ընկերներին`Մհեր ու Ավթանդիլ Խաչատրյաններին, ազատ են արձակել`  անկեղծ ցուցմունք տալու համար:

Անուշավանի դեմ հարուցվել է  քրեական գործ` քր. Օրենսգրքի 131 հոդվածով` «մարդուն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնություն կամ բռնություն գործադրելու միջոցով  առևանգելու» մեղադրանքով: Սա բավականին ծանր հոդված է` խմբով մարդ առևանգելու դեպքում սպառնում է 4-8 տարի ազատազրկում, իսկ եթե առևանգել  է մենակ` 2-5 տարի ազատազրկում: Իրավաբանների ասելով, այս արարքի լրջությունը հասկացել են վերջերս, նոր օրենսգրքով են ծանրացրել պատիժը, այն նախկինում թեթև հոդված էր համարվում:

Ի դեպ,  խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը նպատակադրված է   քրեական հեղինակության ոտքերին կրակած ոստիկանին առաջ քաշել. նրան արտահերթ լեյտենանտի կոչում շնորհել ու դարձնել օպեր: Ոստիկան Լուկաշ Միանասյանը այս պահին Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ է, օպեր դառնալու դեպքում վերջինս պիտի զբաղվի քրեական հանցանքների` գողությունների ու տարբեր տեսակի  հանցագործությունների բացահայտմամբ, որը բավականին մեծ առաջընթաց է  ոստիկանի աշխատանքի տեսանկյունից: Ոստիկանների մեկնաբանմամբ, Վովա Գասպարյանը իր այս քայլով ուզում է  մեր երկրում  բարձրացնել ոստիկանի վարկաբեկված հեղինակությունը` փորձելով ապացուցել, որ Հայաստանը կրիմինալ երկիր չէ, անձեռնմխելի համարվող հեղինակությունների դեմ էլ պայքար կա և այսուհետ երկրի առանցքային հարցերը ոչ թե կրիմինալն է լուծելու, այլ օրենքի մարդը` ոստիկանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031