Տեղեկացրել ենք, որ այսօր բնապահպան ակտիվիստներն արշավախմբով մեկնել են Թեղուտ: Սակայն թեղուտցիները դուրս են եկել եւ «Շնողը ձեզ հետ է», «Ալավերդին ձեզ հետ է» պաստառներով պայքարում են բնապահպանների դեմ: «Ես իմ ընտանիքը սրանով եմ պահում: Պարա՞պ եք մնացել, որ եկել եք այստեղ, գիտեի՞ք, թե որտեղ էր Թեղուտը: Ինձ Վալերի Մեջլումյանը հաց է տալիս»,- բնապահպան ակտիվիստներին ասում են վերջիններս: Մանրամասներին կարող եք հետեւել ինտերնետային առցանց հեռարձակման միջոցով:
Մոտ հարյուր ոստիկաններ հսկում են, որպեսզի անկարգություններ տեղի չունենան: Արշավականներն այժմ Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտ են եւ «Քոչարի» են պարում:
Դեպի Թեղուտ քայլարշավին կարող եք հետեւել նաեւ այստեղ:
Կարդացեք նաև