Այսօր` հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4.5 կմ-ում Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ 47-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, վարելով «Օպել» մակնիշի 05 ՕՕ 203 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և շրջվել ճանապարհի կողքով հոսող գետակը:
Վթարի հետևանքով վարորդ Ն. Հովհաննիսյանը և ուղևորներ 47-ամյա Ջիվան Առուստամյանը և 44-ամյա Աշոտ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: