Այսօր` հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02.30-ի սահմաններում, 55-ամյա Ռուբեն Հայրապետյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ7419 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի արգելապատնեշների բետոնե սյանը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 43-ամյա Արայիկ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր 22-ամյա Հայկ Մանուկյանը տեղափոխվել է Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Վարորդը` Ռ. Հայրապետյանը, և մյուս ուղևոր 20-ամյա Բագրատ Գրիգորյանն ամբուլատոր բուժօգնություն են ստացել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև