Aravot.am-ի թղթակիցն այժմ արշավախմբի հետ է: Մանրամասները կներկայացնենք քիչ անց: Մինչ այդ կարող եք հետեւել ակցիայի ընթացքին:
Նշենք, որ «Փրկենք Թեղուտը» կարգախոսով ակցիային երկու հարյուրից ավելի ակտիվիստներ այժմ ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են առաջ: Բնապահպան ակտիվիստներին են միացել նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ինչպես նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Այժմ մեծ թվով մարդիկ են հավաքվել: Ի դեպ, հավաքվածների մի մասն էլ այս արշավին դեմ արտահայտվողներն են: «Ես իմ ընտանիքը սրանով եմ պահում: Պարա՞պ եք մնացել, որ եկել եք այստեղ, գիտեի՞ք, թե որտեղ էր Թեղուտը: Ինձ Վալերի Մեջլումյանը հաց է տալիս»,- բնապահպան ակտիվիտներին ասում են վերջիններս:
Կարդացեք նաև
Դեպի Թեղուտ քայլարշավին կարող եք հետեւել նաեւ այստեղ: