Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտետ տավարի լյարդից

Հունվար 15,2012 16:32

Տավարի լյարդը, կամ ինչպես ընդունված է ասել` սեւ թոքը, շատ օգտակար սննդատեսակ է: Այն հարուստ է B խմբի վիտամիններով, բացի այդ պարունակում է նաեւ A, D, E, К վիտամիններ, ամինաթթուներ, ֆերմենտներ, երկաթ, ֆոսֆոր, կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, քրոմ… Լյարդը շատ օգտակար է հղիներին, սակավարյունությամբ տառապող երեխաներին, աթերոսկլերոզով եւ դիաբետով հիվանդներին…

Սակայն շատերը չեն սիրում լյարդը` նրա յուրահատուկ հոտի եւ համի համար: Շատերն էլ չեն պատկերացնում լյարդը որեւէ այլ տեսքով, քան` որպես տժվժիկ: Ես կառաջարկեմ այլ բան` պաշտետ տավարի լյարդից, որում բացակայում է սպեցիֆիկ համը:

Անհրաժեշտ մթերքները– 800-1000 գ տավարի լյարդ, 2-3 գլուխ սոխ, 3-4 գազար, 2-3 ճաշի գդալ կոնյակ, 2 ճաշի գդալ կաթ, 100 գ կարագ, սեւ պղպեղ, կարմիր պղպեղ, չորացրած ուրց, ծիթրոն կամ անանուխ:

– Ամենակարեւորը լյարդի պատրաստման մեջ` նրա ճիշտ ընտրությունն է: Այն պետք է լինի շատ թարմ: Առաջին հերթին պետք է լյարդը մաքրել վրայի թաղանթից եւ արյունատար անոթներից: Դա մի քիչ ժամանակատար, բայց շատ կարեւոր նախաբան է: Լյարդի թաղանթը մաքրելուց հետո կվերանա այն սպեցիֆիկ հոտը, որի պատճառով շատերը խուսափում են այս օգտակար սննդամթերքից: Թաղանթը մաքերելն ավելի հեշտ է հոսող սառը ջրի տակ: Հենց մի փոքր պատռեք թաղանթը, սառը ջրի հոսքը պահեք թաղանթի եւ լյարդի միջեւ, եւ ձեռքով հրելով ամբողջ թաղանթը կարող եք հանել հեշտությամբ, կտրեք եւ թափեք նաեւ արյունատար անոթները, թողեք միայն հարթ եւ մաքուր մսոտ մասը:

Լյարդը կտրատեք փոքր կտորների, եւ շատ քիչ ձեթով տապակեք լավ տաքացրած թավայում` յուրաքանչյուր կողմից երկու րոպեից ոչ ավելի: Չափից ավելի տապակված կամ առավել եւս` եփված լյարդը կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները եւ դառնում չափից դուրս կոշտ ու կոպիտ: Տապակելու ընթացքում կարելի է համեմել սեւ պղպեղով, չորացրած կանաչիներով, մասնավորապես` չորացրած ուրցով կամ ծիթրոնով: Տապակած լյարդը դնել մի կողմ,  որ սառչի: Ի դեպ, եթե չհամբերեք մինչեւ պաշտետ դառնալը եւ մի քանի կտոր վրայից ուտեք` չեք զղչա, շատ համեղ է, միայն մի փոքր աղ արեք:

Մինչ տապակած լյարդը սառչում է, պատրաստում ենք սոխեռածը: Ձեթի մեջ տապակում ենք սոխը, ապա ավելացնում մանր կտրատած գազարը, համեմում աղով, սեւ եւ կարմիր պղպեղով, չորացրած կանաչիներով:

Դնում ենք մի կողմ սառչի:

Նկար –Երբ արդեն ե’ւ տապակած լյարդը ե’ւ սոխեռածը սառած են, աղում ենք դրանք մսաղացով:

Ապա ավելացնում ենք կոնյակը, կաթը եւ լավ հարում, դարձնում միատարր զանգված:

Այն բանից հետո, երբ պաշտետն, ըստ էության, պատրաստ է, այն բաժանում ենք մի քանի մասերի եւ լցնելով պոլիէթիլենային տոպրակի կամ ձգվող պոլիէթիլենի վրա, տափակացնում ենք, վրան շարում բարակ կտրատված կարագի կտորները, եւ շատ ձիգ փաթաթելով` ռուլետի տեսք ենք տալիս: Նշված չափաբաժնով մթերքներից կարելի է չորս-հինգ ռուլետիկներ պատրաստել եւ դնել սառնարանը: Կարելի է մատուցել մարինացված վարունգի, սոխի, լոլիկի հետ: Պաշտետը շատ հարմար է եւ որպես նախաճաշ եւ որպես խորտիկ:

Բարի ախորժակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031