Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում այսօր մեկնարկած «Tata Steel Chess» գերմրցաշարում «A» խմբի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 42-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Նույն մրցաշարի «C» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը անհաջող մեկնարկեց՝ տանուլ տալով ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Տուրովին:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ