Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեն այլեւս չի թաքցնում իր հղիությունը: Երկու երեխաների ` 20-ամյա Նիկիտա Պրեսնյակովի եւ 13-ամյա Դենի Բայսարովի մայրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ երազում է աղջիկ երեխա ունենալու մասին, քանի որ արդեն երկու թիկնապահ ունի, նրան պակասում է միայն մի այքայադուստր: Հայտնում է lady.mail.ru-ն: Բայց ի հիասթափություն երգչուհու` իմացել է, որ նրա այս երեխայի սեռն էլ է արական: Հայտնի է, որ Քրիստինա Օրբակայտեի 33-ամյա ամուսին Միխայիլ Զեմցովը` ի տարբերություն 40-ամյա կնոջ անչափ ուրախացել է որդի ունենալու լուրն իմանալով:
Ամուսնական զույգն ընդհանուր առմամբ շատ երջանիկ է: Դեռ բժշկական հետազոտության շրջանում հայտնաբերվել էր, որ ամուսինների մոտ արյան ռեզուսները անհամատեղելի են, իսկ այդպիսի դեպքերում երեխա ունենալու հավանականությունը շատ քիչ է, սակայն այս զույգի մոտ ամեն ինչ ստացվեց: Օրբակայտեն էլ շատ հանգիստ հղիություն է տանում, մասնակցում է համերգներին, աստղային հավաքույթներին եւ չի ամաչում արդեն երեւացող իր փորիկից: