Այսօր` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում 61- ամյա Ռազմիկ Մովսիսյանը, վարելով ՎԱԶ-2121 մակնիշի 18 ԼՍ 408 համարանիշի ավտոմեքենա, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմի-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Ռ. Մովսիսյանն ու ուղևորներ 61-ամյա Հրայր Ամիրբեկյանը, 27 ամյա Վասիլ Ամիրբեկյանը և 67-ամյա Միքայել Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Հովիկ Ալեքսանյանը: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև