Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հունվար 14,2012 14:21

Հարգելի պարոն Օհանյան,

2011 թ-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով մեր կազմակերպություն էր դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011-23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չենք ստացել:

2012 թ-ի հունվարի 14-ին Գայանե Հրայրի Ղուլինյանը վերստին դիմել է կազմակերպություն` իր որդու առողջական խնդիրների մտահոգությամբ: Խնդիրը նրանում է, որ Դավիթի մոտ առկա է բարձր ճնշում եւ հավելյալ քաշ:

2012 թ-ի հունվարի 9-ին Դավիթ Այվազյանը մորը հայտնել է, որ վատառողջ է, որի մասին տեղյակ է պահել նաեւ իրենց զորամասին բուժքրոջը: Վերջինս, ըստ Դ. Այվազյանի, փաստաթղթերում նշել է, որ անհրաժեշտ է Դ. Այվազյանին տեղափոխել հոսպիտալ: Հաջորդ օրը ծնողը տեղեկացել է, որ Դ. Այվազյանը դեռեւս գտնվում է զորամասում, եւ նրան չեն տեղափոխել հոսպիտալ: Հունվարի 12-ին Դ. Այվազյանը մորը տեղեկացրել է, որ զորամասում տագնապ է հայտարարվել, եւ հետեւաբար իրենց տեղափոխում են Աղդամի զորամաս: Զինավարժությունների ժամանակ Դ. Այվազյանը նորից վատ է զգացել, զարկերակային ճնշումը գրանցվել է 170/130 մմ սնդ. ս: Ըստ Դ. Այվազյանի ծնողի՝ Դավիթը Աղդամի զորամասում խնդրել է իրեն տեղափոխել հոսպիտալ, որը իրականացվել է բավականին մեծ դժվարությամբ: Ներկայումս Դ. Այվազյանը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում եւ գանգատվում է գլխացավերից, տեսողության մթագնումից, սրտի շրջանում ծակոցներից: Հետեւաբար խնդրում եմ Ձեր աջակցությունն ու միջամտությունը Դ. Այվազյանի առողջական վիճակի անհապաղ հետազոտման եւ նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ որոշման հարցում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ

Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ Արթուր Սաքունց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031