Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները անպիտա՞ն են

Հունվար 14,2012 14:01

Շիրակի մարզի ապաստարանները եւ հակաճառագայթային թաքստոցները չեն համապատասխանում այսօրվա նորմերին: Մարզի 32 ապաստարաններից եւ հակաճառագայթային թաքստոցներից վերանորոգման է ենթակա 12-ը, մասնակի վերանորոգման՝ 9-ը, դուրսգրման՝ 11-ը:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության տվյալներով, անցած տարի Շիրակում գրանցվել է 398 արտակարգ դեպք՝ 2010 թվականի 438-ի համեմատությամբ: Այս դեպքերի արդյունքում զոհվել է 29 մարդ (2010 թվականին՝ 34), մարմնական վնասվածքներ ստացել կամ վիրավորվել՝ 263 մարդ (2010 թվականին՝ 302):

Գրանցված 398 դեպքից 335-ը տեխնածին են՝ ընդհանուր դեպքերի 84,2%-ը, որոնց հետեւանքով զոհվել է 18 մարդ, զոհերի 62%-ը: Տեխնածին դեպքերի կեսը՝ 170-ը, հրդեհներ են:

Ըստ նույն աղբյուրի,  2010 թվականի համեմատությամբ, 2011 թվականին՝ ամիսների կտրվածքով, մարտ-մայիս՝ հրդեհները հիմնականում նվազում էին: Սակայն հուլիս ամսից սկսած՝ չոր եւ շոգ եղանակի պատճառով գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհների կտրուկ աճ՝ 88 հրդեհ:

2011 թվականին Շիրակում արձանագրվել է ջրահեղձման 5 դեպք (2010թ.՝ 4). մեկական՝ Ձորաշեն եւ Արեգնադեմ գյուղերի լճակներում, իսկ 3 դեպք՝ Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում: 2010-ի չորս դեպքից երկուսը էլի Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում է եղել, ուստի Շիրակի փրկարարները որոշել են 2012թ.-ին ուժեղացնել հսկողությունը հատկապես Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում:

Արտակարգ իրավիճակներին շիրակցիներին պատրաստելու եւ իրազեկվածությունը բարձրացնելու համար Շիրակի մարզային փրկարար վարչությունը անցկացրել է շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ՝ 30 գյուղում եւ կազմակերպել  ավելի քան 100 դասախոսություն ու դասընթաց՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» եւ այլ թեմաներով:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031