Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միլիոն ու կեսը Սամվել Ալեքսանյանի համար ի՞նչ փող է որ` ջեբի փող»

Հունվար 14,2012 14:03

Այսօր Aravot.am-ը Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց` հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը վճարու՞մ է արդյոք շաքարի գործարանի համար նախատեսված տեղական հարկերը, թե՞ օգտվելով իր մենաշնորհային դիրքից` «գլուխ է  պահում»:

Արծրուն Իգիթյանը ի պատասխան մեր հարցի` հաշվարկ կատարեց ու ասաց. «Նա Ախուրյան համայնքին վճարում է հողահարկ և գույքահարկ` իր սեփականաշնորհած հողի և զբաղեցրած շենք –շինությունների համար, որը կազմում է 350 մլն դրամ, իսկ սրա 0,3 տոկոսը տարեկան մոտավորապես մեկ ու կես միլիոն դրամ է նստում: Մեկ ու կես միլիոնը ի՞նչ փող է  Սամվել Ալեքսանյանի համար, որ ուշացնի, ջեբի փող է»: Գյուղապետը նաև հավելեց, որ այդ չնչին գումարը միլիարդատեր պատգամավորը, ըստ օրենքի, կարող է  վճարել կես-կես:

Ի դեպ, Ախուրյանի շաքարի գործարանը դարձյալ չի աշխատում. գործազուրկ շիրակցիներին «երկնքից սարեր խոստացող» պատգամավորը երկու ամիս առաջ դարձյալ հարկադիր պարապուրդի ուղարկեց իր մոտ իբրև թե աշխատանքի ընդունված 700 մարդու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031