Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Ավագյանը «Օպել» մակնիշի 27 ՏՕ 945 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է «Հեյդելբերգ-Երևան» ՍՊԸ–ի տնօրեն 38-ամյա Միքայել Ադիլխանյանի վարած «Օպել» մակնիշի 756 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային։ Բախումից հետո Ա. Ավագյանն ընդհարվել է ծառին, որի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի