Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակների յուրացում տեղի չի՞ ունեցել

Հունվար 14,2012 13:45

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը:

Դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Պողոսյանը ընթերցեց տուժողների եւ դատարանում նրանց ներկայացուցիչների նախաքննական ցուցմունքները, քանի որ նրանց մեծ մասը այս պահին գտնվում է ՌԴ-ում կամ էլ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատարան:

Տուժող Զեմֆիրա Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ իր ՌԴ-ում գտնվելու ժամանակ Շողիկ Վարդումյանը, առանց իրեն տեղյակ պահելու, ստորագրել ու ստացել է 2010 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների իր կենսաթոշակը՝ 61.908 ՀՀ դրամ:

Ա. Բ.

Մանրամասները կարդացեք հաջորդ համարում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031