Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրում բնակիչների ապօրինությունը շարունակվում է

Հունվար 14,2012 13:32

Հունվարի 13-ի առավոտյան «Երեւան Ջուր» ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնում սկսեցին ահազանգեր ստացվել Արաբկիր վարչական շրջանից՝ անբավարար ջրամատակարարման վերաբերյալ:

Օպերատիվ կերպով իրականացված ստուգայցի արդյունքում պարզվեց, որ «Կովկասյան» օրվա կարգավորման ջրամբարի (ՕԿՋ) հարակից տարածքի դիտահորում անհայտ անձանց կողմից փակվել էր խոշոր տրամագծի ջրատարի փականը: Ավելին, փականը վնասվել էր, ինչի պատճառով լրացուցիչ դժվարություններ առաջացան ջրամատակարարման վերականգնման ժամանակ:

Ինչպես տեղեկացրեց «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, բնակիչների ապօրինության արդյունքում տուժել է մոտ 5000 բաժանորդ: Ներկայումս Գյուլբենկյան-Կիեւյան փողոցների հատվածի ջրամատակարարումը վերսկսվել է, սակայն համակարգում անհրաժեշտ ճնշում ապահովելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որից հետո միայն նշված տարածքում կվերականգնվի գործող ժամանակացույցը:

Հաշվի առնելով, որ Արաբկիրում նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն կոչ է անում բնակիչներին զերծ մնալ ինքնագործունեությունից եւ հիշեցնում օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին՝ ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեությանը խոչընդոտելու համար:

«Երեւան Ջուր» ՓԲԸ
հաղորդակցության բաժին

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031