«Ազատ դեմոկրատները» պատրաստ է միանալ քաղաքական առողջ ուժերի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դրանց արդարությունն ապահովելու եւ հնարավոր կեղծիքները կասեցնելու ջանքերին: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը. «Քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք իրենց անցյալով եւ գործունեությամբ այսօր հասարակությանը հավատ են ներշնչում եւ պատրաստ են պայքարել հանուն արդար ընտրությունների անցկացման՝ կարծում եմ, ցանկացած ընտրատեղամասում պիտի փորձեն միասնաբար աշխատել, այլ տարբերակ լինել չի էլ կարող»:
«Առավոտ» օրաթերթ