Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հարաբերությունները բավականին լարված են, թե Նիկոյանը նեղացել է վարչապետից, իսկ մեկ այլ հրապարակման համաձայն էլ՝ փորձում է հաճոյանալ վարչապետին: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի հարաբերությունները նույնիսկ բավականին ջերմ եւ ընկերական են: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման տեղեկությունները տարածում են նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ «խաղից դուրս» մղված որոշ պաշտոնյաներ, ովքեր խանդով են վերաբերվում Տիգրան Սարգսյանի եւ Սամվել Նիկոյանի ընկերական հարաբերություններին: Թե հատկապես ովքեր են վարչապետի եւ ԱԺ նախագահի միջեւ «սեպ խրողները»՝ «Առավոտին» առայժմ չհաջողվեց ճշտել:
«Առավոտ» օրաթերթ