Չինաստանում հրապարակվել են ուսումնասիրության տվյալներ, որոնք հաստատում են, որ ինտերնետ-կախվածությունը ազդում է նաև ֆիզիկապես: Կախվածություն ունեցող մարդկանց մոտ նկատվում են ուղեղի այնպիսի լուրջ փոփոխություններ, ինչպիսիք լինում են թմրամոլների ու հարբեցողների մոտ:
Գիտությունների չինական ակադեմիայի գիտնականները սկանաբորել են 35 դեռահասների ուղեղը, որոնցից կեսն ունեն ինտերնետային կախվածություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ էմոցիաների , ինքնակառավարման ու որոշումների ընդունման համար պատասխանատու նյարդային հանգույցները վնասված են:
PcNews.am