Արթուր Աբրահամի մամլո գրասենյակից տեղեկանում ենք, որ Գերմանիայում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` արգենտինացի Պաբլո Ֆարիասի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Պաբլո Ֆարիասը` 75.3 կգ:
Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է այսօր` Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով 01:30-ին: Արթուր Աբրահամի մրցակից 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը իր կարիերայի ընթացքում ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն: