Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարություն

Հունվար 14,2012 10:58

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը գրում է. «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչո՞ւ չես կպցնում»,-հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,-պատասխանել է թղթակիցը: «Ո՞նց թե՝ լավ ես անում»,-զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչո՞ւ չի կպցնում»,-հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,-հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու՝ մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,-պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն՝ սիրտը կախ: Կասկածում էր՝ ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,-հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած երկրում, օրենքներ շատ կան՝ բազմաթիվ ու բազմապիսի: Բայց կա մեկը, որ կոչվում է Գլխավոր օրենք, Հիմնական օրենք, Սահմանադրություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածում ասվում է.«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»: Սա նշանակում է, որ օրենքը հավասարապես ազդում եւ տարածվում է բոլոր մարդկանց վրա, անկախ նրանից, թե ինչ անուն եւ ազգանուն ունեն, ինչ ավտո, ինչ պագոններ եւ քանի հատ ախրաննիկ»:

Հոդվածն ավարտվում է այսպես.«Վերադառնամ, ուրեմն, մեր թղթակցի պահվածքին. ճանապարհային ոստիկանի հետ խոսակցության ընթացքում նա օրենքն է պաշտպանել, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրա 14.1 հոդվածը, որովհետեւ եթե իմանալով, սեփական աչքով տեսած լինելով, որ Գասպարյան Վովայի մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոն չկա, ինքը ԱՊՊԱ կտրոն կպցներ իր դիմապակուն, դրանով կարհամարհեր սահմանադրական դրույթը, թե բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Դրանով կընդուներ, որ ոչ բոլոր մարդիկ պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, դրանով կընդուներ, թե ինքը երկրորդ սորտի մարդ է: Էս իրավիճակում, ուրեմն, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ժամանակ տան ոստիկանապետին.կամ նա կպցնում է ԱՊՊԱ կտրոնը, կամ էլ՝ մենք բոլորս հանում ենք: Առայժմ բավարարվենք ԱՊՊԱ կտրոնով»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031