Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» հանդիպեցին եւ քննարկեցին

Հունվար 13,2012 23:43

«Առավոտի» տեղեկություններով, այսօր երեկոյան «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ կողմերը քննարկել են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի՝ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ համատեղ հայտարարությունից բխող՝ օրենսդրական նախաձեռնությանն ու այդ համատեքստում առաջիկա համատեղ քայլերին առնչվող, ինչպես նաեւ այլ՝ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Aravot.am-ը փորձեց այդ տեղեկությունը ճշտել նախ «Ժառանգություն» կուսակցության պատասխանատուներից: Կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հաստատեց ազատ դեմոկրատների հետ հանդիպման փաստն ու նաեւ այն, որ քննարկման առարկան եղել է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ օրենսդրական նախաձեռնության շուրջ միասնական քայլերի մշակումը: «Իրենց հետ մենք ճանապարհ ունենք անցնելու: «Ազատ դեմոկրատների» հետ մենք պայմանավորվեցինք, որ կարող ենք շարունակել մեր համագործակցությունը, քանի որ գաղափարա-քաղաքական հարթության վրա բավականին լուրջ ընդհանրություններ ունենք: Բայց առաջիկայում՝ քաղաքական ֆորում է լինելու, որտեղ կլինեն ե՛ւ նրանք, ե՛ւ բոլոր այն ուժերը, որոնք զորակցել են մեր նախաձեռնությունը»,– ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցել են «Ժառանգության» կողմից՝ ինքն ու Արմեն Մարտիրոսյանը, իսկ «Ազատ դեմոկրատներից»՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Արարատ Զուրաբյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում եւս չժխտեցին այդ հանդիպման փաստը: Մեր հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնության շուրջ քննարկումներ եղե՞լ են նաեւ ՀՅԴ-ի հետ, մեզ պատասխանեցին, թե ՀՅԴ-ի հետ անմիջական շփումներ չեն եղել, բայց եղել են «Ժառանգության» կողմից միջնորդավորված տեսակետների փոխանակում եւ պայմանավորվածություններ:

Իսկ թե կարո՞ղ է այս ուժերի միջեւ համագործակցությունն ավելի լուրջ համագործակցության դաշտ բացել նրանց համար, կուսակցությունում ասացին, որ քննարկվող կոնկրետ հարցը կարեւորում են, բայց դա այն հարցը չէ, որի շուրջ հնարավոր է ավելի լայն համագործակցության մասին խոսել: Փոխարենն, ըստ ազատ դեմոկրատների, կոնկրետ խնդրի շուրջ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը պաշտպանած ուժերը դատապարտված են միասնական քայլեր անելու ու փորձում են անել:

Հանդիպման այլ մանրամասների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031