Այսօր` հունվարի 13-ին դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15.40-ի սահմաններում Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի եւ Բազումի բաժինների աշխատակիցները պարզել են, որ դանակահարվածը բուժկենտրոն է տեղափոխվել Դիմաց թաղամասից եւ նա նույն թաղամասի բնակիչ 20-ամյա Արամ Շահվերդյանն է: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 15-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցել են 5 երիտասարդներ, եւ այդ ժամանակ Վանաձորի նույն թաղամասի բնակիչ 24-ամյա Արման Ջիլավյանն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել եւ մարմնական ծանր վնասվածքներ է պատճառել Արամ Շահվերդյանին:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելով` Լոռու մարզի ոստիկանները 1.5 ժամ անց հայտնաբերել են Ա. Ջիլավյանին: Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ դանակը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում