Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հատուկ «Առավոտի» համար մի հարց տվեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին եւ խնդրեց ձայնագրել՝ վստահեցնելով, որ այս հարցի պատասխանը շատ կարեւոր է. «Ո՞նց եղավ, որ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունն ավելի լավ արդյունքներ տվեց, քան ներկա կառավարությունը»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Որովհետեւ շատ ավելի լավ էր աշխատում՝ տվյալ պարագայում»:
Պարոն Մինասյանը պարզապես երջանիկ էր այս բացառիկ պատասխանը լսելով, որովհետեւ ստացվում է, որ ՀՀԿ-ն նույնպես խոստովանում է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն այնքան էլ լավ չի աշխատում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև