Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի-Իրան միջպետական ավտոճանապարհի 158/6-րդ կիլոմետրին ՄԱՆ դիզելային վառելիք տեղափոխող բեռնատար մակնիշի 555 ԼԼ 54 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջ գյուղի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարից հետո բաքերում գտնվող դիզվառելիքային սոլյարկան դատարկում էին այլ բեռնատարի մեջ:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ոստիկանները:
Բեռնատարը վարել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Խաչիկ Ղազարյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին, որ բեռնատարը պատկանում է ԳԵՊՈ տանիք ՍՊԸ-ին, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է:
Կարդացեք նաև