Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ պարզաբանումը, թե հնարավո՞ր էր փրկել ջրծաղիկից մահացած զինվորի կյանքը

Հունվար 13,2012 18:29

2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանի պատասխանը Panorama.am կայքի հարցերին:

Պարոն Փարսադանյան, ինչպիսի՞ ախտանշաններ են ի հայտ եկած եղել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մոտ: Հնարավո՞ր չէր արդյոք փրկել զինվորի կյանքը:

 – Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որոշվել է, որ հիվանդի մոտ կա ջրծաղիկ` նրա վիստերիալ ձևը, այսինքն` ներքին օրգանների ախտահարող ձևը, ջրծաղիկային էնցիֆալիտ, ծանր ինտոկսիկացի, դիվերս սինդրոմ` հեմորագիր զարգացումներով: Իսկապես զինվորի մոտ շատ արագ, ես կասեի` կայծակնային արագությամբ, զարգացել է ջրծաղիկի այս տարատեսակը, որը ոչ թե ջրծաղիկի բարդություն է համարվում, այլ ջրծաղիկի հիվանդության այլ տեղակայում: Այն կարող է ախտահարել որովայնի բոլոր օրգանները, կրծքավանդակի օրգանները և կենտրոնական նյարդային համակարգը, ինչպիսին գլխուղեղն է, որի նշանները այդ զինվորի մոտ եղել են: Զարգացումները շատ արագ են եղել: Իհարկե, իրականացվել են կանխարգելիչ, բուժիչ համապատասխան համալիր միջոցառումներ` ներառելով ժամանակակից բոլոր դեղորայքները, բուժումները, այնուամենայնիվ, այս հիվանդությունը, որպես ջրծաղիկի տարատեսակ, իր ընթացքով, էությամբ, բուժումով և ելքով անկանխատեսելի է: Նախկինում էլ եղել են նման հիվանդներ. 2011 թվականին նույն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ոչ զինվորական երկու հիվանդ և երկուսն էլ, այսպես ասած, վատ վախճանով: Կարող եմ միանշանակ ասել, որ այս հիվանդությունից շատ քչերն են բուժվել:

  Կատարվու՞մ է արդյոք մասնագիտական փորձաքննություն` պարզելու զինվորի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության և ցուցաբերված բժշկական օգնության մանրամասները:

Զինվորի մահից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ անկախ հանձնաժողով` պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են և՛ զինվորականներ, և՛ Հայաստանի Հանրապետության ինֆեկցիոնիստ գլխավոր մասնագետները: Կարծում եմ` հանձնաժողովը դատաբժշկական փորձաքննության  արդյունքում կկարողա ճիշտ որոշում կայացնել հիվանդության, նրա ընթացքի, բուժման և մյուս հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը շուտով` մեկ-երկու օրվա ընթացքում կամփոփի աշխատանքները և կներկայացնի իր տեսակետները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել