Փետրվարի 12-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն:
Առաջադրման ժամկետը լրացել է քիչ առաջ` այսօր 18:00-ին: Առաջադրվելու ցանկություն են հայտնել չորս հոգի. Հանրապետական կուսակցության Իջեւանի շրջանային կազմակերպությունը առաջադրել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1956 թվականին ծնված Հայկ Քամալյանին:
Ինքնառաջադրվել են Խաշթառակի նախկին գյուղապետ, ներկայումս Տավուշի մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ, 1970 թվականին ծնված Արթուր Վանեսյանը, գործող գյուղապետի տեղակալ, անկուսակցական,1979 թվականին ծնված Արտակ Թիրաբյանը եւ անասնաբուժական ծառայության Իջեւանի լաբորատորիայի շիճուկաբան, ԲՀԿ անդամ, 1985 թվականին ծնված Անդրանիկ Վիրաբյանը:
«Առավոտը» գրել է, որ շուրջ 1400 ընտրող ունեցող գյուղում ընտրություններն անցնելու են լարված մրցակցության պայմաններում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ