Այսօր տնտեսական թեմայով քննարկման ընդմիջմանը պարոն Այվազյանը որոշեց հանգստանալ ու ծխել: Գրպանից հանեց արտասահմանյան արտադրության ծխախոտը եւ չէր հասցրել կրակը վառել` Aravot.am-ը նրանից փորձեց ճշտել` ինչո՞ւ չեք զարկ տալիս տեղական արտադրության զարգացմանը, եւ ասենք, «Գառնիի» փոխարեն ինչո՞ւ եք «Marllboro» ծխում: Նշենք, որ նա նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է եւ ի պաշտոնե էլ պետք է որ խթաներ տեղական արտադրության զարգացմանը:
Պարոն Այվազյանը սկսեց բացատրել. «Որովհետեւ սա ինձ համար ավելի հաճելի ա, իսկ ինչի՞ պիտի տեղական արտադրությանը ծխեի»:
Պարոն Այվազյանը, մեր խոշոր գործարարին չնեղացնելու համար սկսեց այլ կերպ արդարանալ. «Տեղական արտադրությանը զարկ տալու համար ասեմ, որ ծխախոտի տեղական արտադրության գործարանն այսօրվա դրությամբ տալիս է 120 մլն դրամ գումար` պետբյուջեին` տեղական արտադրության համար, ոչ թե որոշների պես կանգնում կողքիս խոսում են, տեղական արտադրությունը պահում է 350 հոգի աշխատող եւ հիմնական արտադրանքը վաճառում է դրսում, այսինքն` դրսից փող բերող է, ոչ թե՝ ուրիշների պես փող ուտող չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ