Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերցողների մեկնաբանությունների համար լրատվամիջոցին դատի տալու նախադե՞պ է ստեղծվում

Հունվար 13,2012 18:04

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին հայցով նախնական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից:

Թերթի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  նախնական դատաքննության ընթացքում դատավորը մերժել է իրենց միջնորդությունը՝ բացառություն անել ու թերթին ազատել Ա. Գրիգորյանին վիրավորող արտահայտությունների ապացուցելիության պարտավորությունից. «Բացառություն էինք խնդրում, որովհետեւ փաստաբանը վիրավորվել է ոչ թե թերթի հրապարակումից, այլ էլեկտրոնային կայքում տեղ գտած հոդվածի տակ թողած ընթերցողների մեկնաբանություններից»:

Փաստաբանը մտավախություն ունի, որ լրատվամիջոցներին ընթերցողների մեկնաբանությունների համար դատի տալու նախադեպ կարող է ստեղծվել:

Մեզ հետ զրույցում հայցվորի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նախնական դատաքննության վերաբերյալ ասելիք չունի:

Դատաքննության օր է նշանակվել փետրվարի 24-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031