Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուհերի պատը կքանդեն ԿԳ նախարարի ներկայությամբ

Հունվար 13,2012 17:59

Հունվարի 16-ին «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի շրջանակում, կքանդվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները (ՀՊՃՀ) միմյանցից տարիներ շարունակ անջատող խորհրդանշական պատը:

ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ միջոցառմանը կմասնակցի  նույնիսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Aravot.am-ը ՀՊՃՀ ռեկտոր  Արա Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեցին նման քայլի գնալ, այն էլ հանդիսավորությամբ:  «Մենք կարծում ենք, որ կրթական բոլոր ռեսուրսները պիտի անջրպետներ չունենան, այսպես ասած սիմվոլիկ՝ «Կրթություն առանց սահմանների»,-ասաց ռեկտորը:

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ են տալիս այդ սիմվոլիկան եւ ձեւականությունը, ի վերջո Բեռլինյան պատը չի քանդվում, պարոն Ավետիսյանը  պատասխանեց. «Անձամբ ես հունվարի 16-ին հատուկ հետեւելու եմ արարողությանը: Մենք ենթակառուցվածքներ ունենք, որոնք ուզում ենք համատեղ օգտագործել, օրինակ, թեկուզ ընդհանուր գրադարան: Որպեսզի մի բուհի ուսանողը գա գրադարան, ստիպված պետք է  դուրս գա իր բուհից, ներս մտնի մյուս բուհ, որ օգտվի: Ճիշտ է, պատը որպես պատ այնքան էլ դուր չի գալիս շատերին, բայց խորհրդանշական ինչ-որ բան է»,-պատասխանեց Արա Ավետիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031