Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր այդ 13 թիվը շատերի գիտակցության մեջ մնացել է որպես «Հին Նոր տարի» բառեր». Հրանուշ Խառատյան

Հունվար 13,2012 17:58

«Հին Նոր տարի»: Այս կապակցությամբ մարդիկ այսօր շնորհավորում եմ միմյանց սոց ցանցերում,  ոմանք էլ պատրաստվում են այն նշել Նորի նման: Ֆեյսբուքի իր էջում Վարդուհի Մարգարյանը գրել էր . «Շնորհավոր բոլորիդ Հին Նոր Տարին, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, նպատակների իրականացում…. ինձ էլ` խելք ու միտք 😀 »: ԵՊՀ ուսանողուհի Երանուհին էլ  պատմեց, որ ինքն իր ընկերուհու հետ միասին ամեն տարի նշում են Հին Նոր տարին. «Երկուսով խմորեղեն և ժելե ենք պատրաստում, նաև՝ տաք թույլ ալկոհոլային խմիչք և վայելում մեր օրը, – ասում է Երանուհին, – ինչու՞ բաց թողնել օրն իրոք տոն դարձնելու հնարավորությունը»:

Տոնի մասին խոսեցինք Հրանուշ Խառատյանի հետ, նա պատմեց, որ տոմարական փոփոխությունը կատարվել է Խորհրդային միության Բոլշեւիկյան հեղփոխությունից հետո: «Ինչպես հայտնի է, տոմարական փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ նախկին տոմարը չէր կարգավորում մեկ քարորդ օրերի խնդիրը և այդ տարիների ընթացքում Գրիգորյան և Հուլյան տոմարների միջև առաջացել էր 13 օրերի տարբերություն: Տոմարական փոփոխություն կատարելուց հետո և անցնելով  նոր տոմարի` 13 օրը ուղղակի կրճատեցին, չհաշվեցին և տարեթիվը սկսվեց ապրիլի մեկով, երբ ապրիլի 13-ը  հայտարարվեց ապրիլի 1, այդպես մենք անցանք նոր տոմարի: Հայոց մեջ, պաշտոնական տոմարական փոփոխություն կատարելուց հետո պետությունն անցավ նոր տոմարի, բայց բնակչության մեջ ավանդաբար շարունակեցին այդ 13 օրերը հաշվառել: Ընդ որում՝ մեր որոշ ազգագավառներում, օրինակ՝ Վայոց Ձորում, Գեղարքունիքում, նույնիսկ մեր որոշ եկեղեցական տոներ շարունակում են նշել հին տոմարով: 13 թիվը մարդկանց գիտակցության մեջ ամուր նստած էր: Նույնիսկ Զատիկը, որը եկեղեցին հաշվարկում է և նշանակում օրը, երբեք չի լինում ապրիլի 21-ից շուտ, միշտ ապրիլի 22-ից հետո է լինում, որովհետև գարնանային  գիշերահավասարն է: Բայց ժողովորդը Զատիկի օրը լսելուց հետո, ինքը լրացուցիչ հաշվարկում է և էլի 13 օր հետո նշում է Զատիկը` առաջնորդվելով իր  հին տոմարական պատկերացումներով»: Հրանուշ Խառատյանն ասում է, որ 13 օրերը ժողովրդի մեջ շանունակեցին մնալ իբրև ավելի առանցքային և իբրեւ ավելի ազգային տոնական միջոցառումների կազմակերպման մեկնարկ: «Այսօր այդ 13 թիվը շատերի գիտակցության մեջ մնացել է որպես «Հին Նոր տարի» բառեր: «Հին Նոր տարին» չի իրացվում Նոր տարվա ամբողջ ծավալով, բայց մարդիկ շարունակում են իրար շնորհավորել, որոշ ծիսական գործողություններ անել, դա առիթ է եւս մեկ անգամ հյուր գնալ, հյուրասիրություններ կազմակերպել: Սա բացառապես տոմարական փոփոխություն է, բայց դեռ միջնադարից էլ մենք գիտենք, որ բոլոր տոմարական փոփոխություններն իրենց հետեւից առաջացնում են ժողովրդական ծեսի փոփոխություններ»,- ասում է Հրանուշ Խառատյանը:

 

 Լիլիթ Շարբաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031