Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը դիմում է Ֆրանսիայի Սենատի նախագահին

Հունվար 13,2012 17:08

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական Zaman պարբերականի հաղորդագրությունը, Չիչեքը նամակում գրել է, թե Թուրքիայի համար դժվար է հասկանալ Ֆրանսիայի դիրքորոշումը, որը «կատարում է Հայաստանի դրոշակակրի դերը»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշում է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից տվյալ օրինագծի ընդունմամբ ֆրանս – թուրքական հարաբերությունները ճգնաժամ ապրեցին, որը կարող է խորանալ Սենատի կողմից նախագծի հաստատման դեպքում։

Օրինագծի ընդունումը, ըստ Չիչեքի, բացասական ազդեցություն կունենա նաեւ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։

Թուրքական խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը չի ընդունի «երկրում խոսքի ազատությունը սահմանափակող» օրենքի նախագիծը։

Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի Սենատում նախատեսված է հունվարի 23-ին։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031