Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քրիստոնյա տղա եմ». Vitamin-Ի Գարիկ (Տեսանյութ)

Հունվար 13,2012 17:07

«Առավոտ երիտասարդականն» արդեն անդրադարձել էր ֆեյսբուքյան «Դադարեք զրպարտել Գարիկին» էջին: Էջը նորից բացված է:
«Գարիկին հարց կար ուղղված իր կարդացած գրքերի մասին, ինքը սկսել ա խոսել Էխնատոն փարավոնի ստեղծած մոնոթեիզմի մասին ու արագ, խոսքի ընթացքում, (դեկտեմբերի 31օրով) սխալմամբ արտաբերել ա մոնոաթեիզմ..Էդ փաստը ԲԼՈԳԵՐԻ ուշադրությունը էնքան ա շեղել Ա տառի առկայության վրա, որ ունակ չի եղել ուշադրություն դարձնելու մարդու ասածի բովանդության ճիշտ լինելու վրա»,- նշված էր էջում: Այստեղից էլ սկսվել է լուրերի տարածումը: Youtube որոնողական կայքում տեղադրված է վիդեո որտեղ Գարիկի 2 ֆաներ հարցնում են, թե ճի՞շտ է արդյոք, որ նա «Կյանքի խոսք» աղանադավաորական շարժումից է: Գարիկն էլ պատասխանել է.
«Վերջին շրջաններում էս խոսակցություններն դարձել են ավելի շատ ակտուալ: Ի՞նչն է ինձ կապում «Կյանքի խոսքի հետ»: Միանգամից ասեմ, որ ես ոչ մի եկեղեցուց չեմ, ես ոչ մի դոգմաներ, կոպիտ ասած, պրիզնատ չեմ գալիս, քրիստոնյա տղա եմ, ով հավատումա աստվածաշնչին»:
«Կյանքի խոսքի» եկեղեցում էլ եղել է մեկ անգամ` Զատիկին, այն էլ որպես երաժշտասեր են հրավիրել: Գարիկն է ասում: Աղանդավորականությունն էլ համարում է դեբիլություն:

 

 

 

Պատրաստեց՝ Արամ Արարատյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031