«Ես չեմ սիրում քննարկել մարդկանց սեռական կյանքը: Ինձ չի հետարքրում, թե ով ում հետ է քնում, ինչու, եւ ինչպես: Ե՛ս չեմ նման հարցերի դատավորը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով հարցին, որ եթե Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ զուգահեռ անցկացվող միասեռականների շքերթը Հայաստանում լիներ, ու այն անցկացնելու իրավունքը որոշվեր խորհրդարանի քվեարկությամբ, ինչպե՞ս կքվեարկեր ինքը: Պատգամավորի խոսքով՝ հավանաբար «ձեռնպահ» կմնար, իսկ «դեմ» քվեարկելու հարցում տատանվում է, որովհետեւ դա այդուհանդերձ ազատ հավաքների իրավունք արտոնելուն է վերաբերվում, ինչի սահմանափակմանը ինքը դեմ է` անկախ նրանից, թե ով է ուզում այդ իրավունքից օգտվել:
Ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանի կարծիքով էլ՝ «Եվրատեսիլից» հետո, կարճ ժամանակում, Բաքվի շքերթի բոլոր մասնակիցները կսպանվեն իրենց «տոլերանտ» հայրենակիցների կողմից. «Եթե Հայաստանում նման բան լիներ, ես էլ դեմ «կքվեարկեի» ու կարծում եմ, դեմ կքվեարկեր հարցով մտահոգ յուրաքանչյուր պատգամավոր»:
Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ