Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձի մեղավորները ծնողնե՞րն են եղել

Հունվար 13,2012 16:38

Կապանում լուրեր են շրջանառվում, որ օրերս ինքնասպանության փորձ արած քաջարանցի զույգը ամենեւին էլ  ֆինանսական ծանր կացությունից դրդված չի գնացել այդ քայլին:

Ըստ լուրերի` աղջկա եւ տղայի ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին, ուստի նրանք ինքնավնասման փորձ են արել:

Կապանում այլ վարկածներ էլ են շրջանառվում, որ կապ չունեն ոչ ծնողների դեմ լինելու, ոչ էլ՝ ֆինանսական դժվարությունների հետ: Առայժմ այդ տեղեկատվությունը ճշտվում է:

Հիշեցնենք, որ տուժածներն իրենց ցուցմունքում նշել էին, որ նրանք այդ քայլին էին դիմել ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին ժամը 23-ի սահմաններում` Կապանի «Լեռնագործ» հյուրանոցում: Հետո Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները քաջարանցի զույգին տեղափոխել էին հիվանդանոց` ծանր վիճակում, արյան մեծ կորստով եւ մարմնի տարբեր մասերում կտրտված վնասվածքներով: Այնտեղ էլ զույգին հարցաքննել էին իրավապահները:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից այսօր տեղեկացանք, որ ներկայումս նրանց վիճակը միջին ծանրության է, զույգի կյանքին վտանգ չի սպառնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031